Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նվիրված Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին: ՌԴ արտգործնախարարության պատվիրակությունը ղեկավարել է Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, Հայաստանինը՝ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Կանադայի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվել են նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու շարունակման նպատակահարմարությունը: Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ - ռուսական խորհրդակցություններ: